ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ոսկե ծիրան»-ի հյուրերը

«Ոսկե ծիրան»-ի հյուրերը
12.07.2014 | 11:48

«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը մրցութային և արտամրցութային ծրագրերով Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: Տեղի կունենան կարևորագույն կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաները, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն Կիմ Կի-Դուկը, Ցզյա Չժանկեն, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը: Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում կլինեն նաև հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, հայտնի փառատոնային գործիչ, պրոդյուսեր Մարկո Մյուլլերը, հրապարակախոս և քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, ինչպես նաև դերասանուհի Աննա Մուգլալիսը, օպերատոր Քրիստիան Բերգերը և այլք: Մեծանուն կինոգործիչները հանդիպումներ կունենան Երևանի հանդիսականի հետ, կներկայացնեն նաև վարպետության բաց դասեր:

Դիտվել է՝ 1249

Մեկնաբանություններ